102-րդ ռազմաբազայի զենիթահրթիռային ստորաբաժանումը վարժանքներ է իրականացնում

Հայաստանի Ալագյազ լեռնային զորավարժարանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պարապունքներ են իրականացնում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիր

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիր

Վարժանքներին մասնակցում է ավելի քան 250 զինծառայող, ինչպես նաև օգտագործվում է 50 միավոր ռազմական տեխնիկա, մասնավորապես` ԲՈւԿ-Մ1-2  և Ս-300Վ զենիթահրթիռային համակարգեր։

Վարժանքների ընթացքում զենիթահրթիռային ստորաբաժանումները փորձարկելու են հակաօդային պաշտպանության և պայմանական հակառակորդի օդային թիրախների ոչնչացման հարցեր։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ստարաբաժանման զինծառայողները պարապունքների ընթացքում կատարելու են մարտավարական ավելի քան 150 առաջադրանք։

Զորավարժությունից հետո ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի զինծառայողները կգնան Ռուսաստանի Աստրախանի մարզ, որտեղ էլ կմասնակցեն մարտական կրակով հատուկ պարապունքների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *