Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ԳՇՊ-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 2-ին ընդունել է Բաքու ժամանած Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին։ 

Ալիևն ընդունել է Օզելին

Ալիևն ընդունել է Օզելին

Ադրբեջանի նախագահն ու Թուրքիայի ԶՈւ ԳՇՊ-ն քննարկել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը հույս են հայտնել, որ այս հանդիպումը կծառայի երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա խորացմանը։

Նշենք, որ Օզելն ապրիլի 2-ին հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելության իրականացման հետագա ծրագրերը, անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հիմնախնդրին։

Զաքիր Հասանովի հրամագրի համաձայն՝ Նեջդեթ Օզելը պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության «Ռազմական համագործակցության ներդրման համար» մեդալով՝ երկու պետությունների ռազմական փոխգործակցության զարգացմանը նպաստելու գործում իր ունեցած ավանդի համար։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ ու լիազոր դեսպան Իսմայիլ Աքփեր Ջոշքունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *