Լիբիայում բախումները կանխելու համար 1500 զինվորական է ոտքի հանվել

Լիբիայի հարավում տեղացիների միջև բախումներ են սկսվել, որին զոհ է գնացել առնվազն 70 մարդ: Դեպքը տեղի է ունեցել մայրքաղաք Տրիպոլիից 600 կմ հարավ՝ անապատային Սեբխա բնակավայրում, որտեղ ապրում են տարբեր ցեղերի ներկայացուցիչներ:  

Լիբիայի ղեկավարության մամլո քարտուղարի հաղորդմամբ՝ ևս 150-ը վիրավորվել են: Հետագա բախումները կանխելու նպատակով տվյալ տարածաշրջան է ուղարկվել 1500 զինվորական: Ներկայումս բախումները տեղացիների միջև շարունակվում են: Տեղի առաջնորդները գերի են վերցրել հակառակորդ ցեղի ներկայացուցիչներից մեկին, ով սպանել է իրենց ցեղի անդամին: BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ քաղաքում կարգուկանոնի վերականգնումը իսկական փորձություն կլինի Լիբիայի նոր իշխանության համար:

Հիշեցնենք, որ 2011թ. սկզբին Լիբիայում սկիզբ առան խռովություններ, որը հանգեցրեց Մուամար Քադդաֆիի իշխանության անկմանը: Երկրի կառավարումը ստանձնեց Լիբիայի անցումային ազգային խորհուրդը:

Աղբյուր՝ 70 человек стали жертвами столкновений на юге Ливии

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *