Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտանտ Մովսես Հակոբյանը։
Կողմերը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր, փոխանցում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը: Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։