Ղրիմն ընդգրկվել է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի կազմում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ղրիմը ներառվում է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի կազմում:Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ հարավային ռազմական օկրուգը կազմավորվել է 2010-ին, ընդգրկում է Հյուսիսային Կովկասը և ՌԴ-ի հարավային շրջանները, Կասպյան նավատորմիղը, այդ թվում Հայաստանում, Հարավային Օսեթիայում, Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան զինուժի ռազմակայանները:

Սևաստոպոլի ռազմակայանը ևս այս օկրուգի կազմում էր:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում կայացավ հանրաքվե, որի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում էր՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

Մարտի 18-ին հայտարարություններին հետևեցին եվրոպական միջազգային կառույցների, ինչպես և ԱՄՆ-ի կոչերն ու սպառնալիքները ՌԴ պաշտոնյաների, նաև ռազմական, տնտեսական ու արդյունաբերական ընկերությունների դեմ ուղղված պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

One response to “Ղրիմն ընդգրկվել է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի կազմում

  1. Pingback: Ռուսաստանը տանկային բիաթլոնին ներգրավում է նաև Ղրիմի տանկիստներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *