Ապրիլի 8-ին Երևանում կկայանա ԱՊՀ անդամ երկրների՝ պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերը համակարգող հանձնաժողովի 40-րդ հոբելյանական նիստը։
Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները։
Մասնակիցները քննարկելու են հակաօդային պաշտպանության հարցերը համակարգող հանձնաժողովի 2013 թվականի գործունեության արդյունքները, ինչպես նաև անդրադառնալու են ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգին վերաբերող մի շարք հարցերի։