«Իսրայելը Իրանին հետևում է Ադրբեջանից և Վրաստանից». իսրայելական ԶԼՄ: Օրվա ամփոփում

Իսրայելական լրատվամիջոցը հայտնել է Ադրբեջանի և Վրաստանի տարածքում հրեական կայանների գոյության մասին, որոնց նպատակն Իրանին հսկելն է: ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարը վսհատ է, որ Իրանի դեմ պատերազմը կհանգեցնի աղետի և այդ երկիրը կսկսի միջուկային զենք արտադրել:

  • Մարտի 27-ին Իջևանում շարունակվել է ԶՈւ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: Գործով վկա Գաբրիելյանը որոշ մանրամասներ է պատմել  Նազարյանի գրպանում գտած նոթատետրի մասին:
  • «Տարիներ շարունակ ԱՄՆ հետ ծավալվում է արդյունավետ ռազմական համագործակցություն: Մասնավորապես հաջողված կարելի է համարել հայ-ամերիկյան համագործակցությունը՝ ռազմական կրթության, միջազգային խաղաղարար առաքելությունների ասպարեզներում»,- անդրադառնալով Սեյրան Օհանյանի ԱՄն կատարած այցին՝ ասել է ռամական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
  • «Հրեական պետությունը Իրանին հետևում է Ադրբեջանից և Վրաստանից: Նման կայանները կարող են օգնել՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի զարգացմանը խոչընդոտելու նպատակով Իրանի տարածքում անցկացվելիք հնարավոր գաղտնի գործողություններին»,- գրում է իսրայելական կայքը:
  • ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամմեդ ալ Բարադեին հայտարարել է, որ  եթե Իսրայելը որոշի ավիահարված հասցնել իրանական ատոմային օբյեկտներին, դա միայն կդրդի Իրանին միջուկային զենքի ստեղծման և կհանգեցնի աղետի:
  • ԱՄՆ–ն արդեն 205 մլն դոլար է հատկացրել Իսրայելի հակահրթիռային «Երկաթե գմբեթ» համակարգի ամրապնդման համար: Պենտագոնը մտադիր է Կոնգրես հայտ ներկայացնել՝ ՀՀՊ համակարգերի ամրապնդման, ինչպես նաև իսրայելական պահանջներով և հանձնարարականներով գնումներն ապահովելու համար համապատասխան ֆինանսավորում հատկացնելու համար:
  • Լիբանանի հյուսիսում ուժայինները կանգնեցրել են զենք տեղափոխող երկու բեռնատար, որոնք շարժվում էին հարևան Սիրիա: Ձերբակալվել է 10 մաքսանենգ, նրանցից 4-ը՝ լիբանանցի, 6-ը՝ սիրիացի: Հաղորդվում է, որ սահմանամերձ Ալ-Քաա քաղաքում հայտնաբերվել է զենքի պահեստ, որը նախատեսվում էր ուղարկել ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակին»:
  • Մարմարա ծովում իրար են բախվել Թուրքիայի զինված ուժերին պատկանող 2 ռազմական մոտորանավակ:
  • Թուրքիայի զինված ուժերի հետախուզությունը վերծանել է PKK-ի ռազմական թևի առաջնորդներից «Բահոզ Էրդալ» մականունով Ֆեհման Հուսեյնի հրահանգները քուրդ զինյալներին։ Նա ասել է. «Այս տարի պատերազմի տարի է։ Շունչ քաշելու ժամանակ էլ չի լինելու»: Հուսեյնը մարտերից մեկում ծանր վիրավորվել էր և այս հայտարարությունը խոսում է նրա ապաքինման և մարտական գործողությունների վերադառնալու մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *