Ռուսաստանի զինված ուժերի հրթիռային զորքերը համալրվում են քողարկման փչովի կեղծ թիրախներով

ՌԴ զինված ուժերի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերոմ առաջին անգամ կիրառել են Տոմոլ-Մ և Յարս հրթիռային համալիրների քողարկման համար նախատեսված փչովի կեղծ թիրախներ։ Նման հարմարանքների յոթ միավոր նախատեսվում է ուղարկել Նովոսիբիրսկի և Տագիլի հրթիռային զորամիավորումներ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունը։

Տոպոլ Մ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Տոպոլ Մ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Եգորովը գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Տոպոլ-Մ և Յարս հրթիռային համալիրների քողարկման համար նախատեսված փչովի կեղծ թիրախներն արդեն անցել են փորձնական կիրառում և դրանց բացազատման համար պատասխանատու ինժեներական ստորաբաժանումները կարողացել են օպերատիվ կերպով իրականացնել քողարկումն ու այդ կերպ շեղել պայմանական հակառակորդի ուշադրությունը հրթիռային իրական համալիրներից։ Գնդապետը նշել է, որ քողարկիչ միջոցառումների իրականացումը, հատկապես հրթիռային զորքերում, մշտապես ուշադրության կենտրոնում է։ Ըստ նրա, թեպետ հրթիռային համալիրների տեղարաշժն իրականացվում է գերազանցապես օրվա գիշերային ժամերին, այդուհանդերձ քողարկիչ միջոցառումներն անհրաժետշ են՝ հակառակորդի կողմից հրթիռային համալիրների իրական տեղակայման վայրի բացահայտումը բացառելու համար։

Հավելենք, որ նախատեսվում է ՌԴ զինված ուժերի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը մինչև 2020 թվականը համալրել քողարկիչ շուրջ 50 լրակազմով, որից յուրաքանչյուրն իր մեջ ներառում է հրթիռային կեղծ փչովի համալիրներ ու դրանց օպերատիվ բացազատման համար անհրաժեշտ ինժեներական մեքենաներ։

Նշենք, որ ՌԴ զինված ուժերում լայնորեն կիրառվում են նաև հակաօդային պաշտպանության տարբեր տարրերի՝ այդ թվում Ս-300 զենիթահրթիռային համակարգի քողարկման համար նախատեսված փչովի կեղծ թիրախներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *