Թուրքիայի ափերին կրկին ՌԴ հետախուզական ինքնաթիռ է մոտեցել

Ռուսաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի Իլ-20Մ հետախուզական ինքնաթիռը կրկին թռիչք է կատարել Թուրքիայի սևծովյան ափերին, իսկ թուրքերն էլ անմիջապես F-16 կործանիչներն օդ են բարձրացվել՝ խանգարելու հետախուզությանը։

Իլ-20Մ. ՌԴ ՌՕՈւ

Իլ-20Մ. ՌԴՌՕՈւ

Ապրիլի 1-ի առավոտյան թուրքական երկու կործանիչներ են օդ բարձրացվել, որոնք էլ ուղեկցել են ռուսաստանյան ինքնաթիռին Թուրքիայի օդային սահմանի հարևանությամբ թռիչքի ժամանակ։ Թռիչքի ընթացքում միջադեպեր չեն գրանցվել, ՌԴ ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային տարածքը, իսկ նրա հեռանալուց հետո թուրքական կործանիչները վայր են իջեցվել։

Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ևս Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ակտիվ հետախուզական թռիչքներ էր իրականացրելԹուրքիայի սևծովյան հատվածում։ ՌԴ ռազմական ինքնաթիռների թռիչքների ժամանակ թուրքերը մշտապես օդ են բարձրացնում մի քանի F-16 կործանիչներ՝ խանգարելու Իլ-20Մ-ի աշխատանքին և վերահսկելու նրա թռիչքը։

Ռուսաստանյան հետախուզական ինքնաթիռի՝ Թուրքիայի սևծովյան ափերով թռիչքները վերսկսվել են 2014 թվականի մարտին, երբ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին հետևեց Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Պաշտոնական Անկարան դեմ է հանդես գալիս Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու փաստին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *