Հրապարակվել է թուրքական զինուժի անձնակազմի թվաքանակը

Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են ապրիլի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 676 հազար մարդ է։ Մարտի համեմատ այս ցուցանիշն աճել է շուրջ 25 հազարով, ինչը կապված է ժամկետային զինծառայողների և պայմանագրային եֆրեյտորների թվի աճի հետ։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 343 հոգի է, որից 311-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 31-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Մարտի համեմատ գեներալների թիվը փոփոխության չի ենթարկվել։

Սպաների ընդհանուր թիվը 39 035 է, որից 32 561-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5 868-ը՝ ժանդարմերիայում, 606-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թիվը պակասել է 100-ով։

Կրտսեր հրամանատարական կազմը 95 804 մարդ է, որից 70 171-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 23.613-ը՝ ժանդարմերիայում, 1.400-ը՝ առափնյա անվտանգության ուժերում: Այս ցուցանիշը նույնպես նվազել է։

Պայմանագրային ժանդարմների թիվը 23.536 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 2.379:

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 51 909 մարդ է, որից 41 702-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 9 478-ը՝ ժանդարմերիայում, 722-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Պայմանագրային եֆրեյտորների թիվն աճել է շուրջ 3000 հոգով։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 410 345 մարդ է որից 284 882-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 123 760-ը՝ ժանդարմերիայում, 1703-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այսպիսով, մարտի 1-ի տվյալների համեմատ աճել է 20 հազարով։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52 610 է, որից 48 211-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.500-ը՝ ժանդարմերիայում, 899-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 675 961 մարդ է, որից զինծառայողները 623 351-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52 610-ը:

Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 34 տոկոսը, ինչը 1 տոկոսային կետով ցածր է մարտի սկզբի ցուցանիշից։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 34 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 34 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 62 տոկոսը։

One response to “Հրապարակվել է թուրքական զինուժի անձնակազմի թվաքանակը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մարտի 30-ապրիլի 6 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *