ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքը Դուշանբեում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիայում նոր ռազմական բազա հիմնելու մտադրություն չունի: Բլեյքը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է «Մանասի» հարցով բանակցել Դուշանբեի հետ:
«Մենք կփորձենք շարունակել բանակցությունները «Մանասի» հարցով և փորձել երկարաձգել ժամկետները անգամ 2014թ-ից հետո»,- ասել է Բլեյքը՝ հավելելով, որ «Մանասը» ոչ թե ռազմական բազա, այլ տրանզիտային կենտրոն է:
Բլեյքի հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ դեռ երեկ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե ԱՄՆ-ն, Եվրոպայից բացի, ցանկանում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձևավորել նաև Ասիայում և Մերձավոր Արևելքում: