Սեյրան Օհանյանն ընդունել է ռազմամարզական վարժարանի՝ միջազգային մրցույթում հաղթած սաներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հրամանատարական կազմին և վարժարանի այն սաներին, ովքեր Ռուսաստանի Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերներ» միջազգային մրցույթ-հավաքին զբաղեցրել են առաջին հորիզոնականը։

Պաշտպանության նախարարն ու առաջին հորիզոնական զբաղեցրած սաները

Պաշտպանության նախարարն ու առաջին հորիզոնական զբաղեցրած սաները

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները փետրվարին անցկացված  «Պատանի հայրենասերներ» միջազգային մրցույթ-հավաքին տարբեր պետություններ ներկայացնող 28 թիմերի շարքում զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հարցին, թե ո՞րն է միջազգային մրցույթում վարժարանի թիմի արձանագրած հաջողության գաղտնիքը, վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը նշել է՝ հայ պատանիների հաջողության գրավականը ֆիզիկական բարձր պատրաստվածությունը, համախմբվածությունն ու ընկերասիրությունն է, իսկ վարժարանում ձեռք բերած գիտելիքները, հմտությունն ու կոփվածությունը սաներին թույլ են տալիս հաղթահարել ցանկացած առաջադրանք:

Վարժարանի սաների հետ զրույցում Սեյրան Օհանյանն կարևորել է նրանց արձանագրած հաջողությունները և բարձր է գնահատել ռազմամարզական կրթօջախի դերը բանիմաց, հմուտ զինվորականների պատրաստման գործում: Նախարարը հավելել է, որ վարժարանն օր օրի կատարելագործվում է, ինչի ապացույցը միջազգային ասպարեզում սաների մշտապես ցուցաբերած բարձր արդյունքներն են:

Օհանյանը «Պատանի հայրենասերներ» մրցույթին մասնակցած սաներին նաև պարգևատրել է արժեքավոր նվերներով, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարել է ընդունելություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *