ՌԴ Խորհրդում զորակոչման ընթացակարգի մասին օրինագծի նոր փաթեթ է պատրաստվել

ՌԴ Խորհրդում օրինագծերի փաթեթ է պատրաստվել, համաձայն որի պետք է փոխվի քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչման ընթացակարգը։ Եվ ինչպես պատմել է պառլամենտի վերին պալատի պաշտպանության և անվտանգության կոմիտետի նախագահ Վիկտոր  Օզերովը, օրինագծում հիմնականում փոփոխվել է  զորակոչային տարիքի երիտասարդների անձամբ զինկոմիսարաիտ ներկայանալու ընթացակարգում։ Զորակոչային տարիքի երիտասարդները նախագահական հրամանի հրատարակումից երկու շաբաթվա ընթացքում պետք է ներկայանա զինկոմիսարիատ և անձամբ  ստորագրի և վերցնի բանակ  գնալու ծանուցագիրը։ Իսկ եթե զինակոչիկը խուսափի, ապա պատասխանատվության կենթարկվի՝ համաձայն ՌԴ-ի  Քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի։  Այսինքն, կվերանա նամակով բանակ գնալու ծանուցագիրը տուն ուղարկելու կարգը։

Օզերովի խոսքերով ներկա պահին զինվորական ծառայությունից խուսափում  ավելի քան  200 հազար քաղաքացի։

Դաշնության Խորհուրդն առաջարկում է նաև փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգիրքում։ Ըստ այդ փոփոխության՝ զինակոչիկը զինծառայությունն ավարտելուց հետո  կվերադառնա իր նախկին աշխատանքին։ Այսինքն, գործատուն պարտավոր է նույն աշխատատեղով ապահովել զորացրված զինվորին, եթե նախքան զինակոչվելը նա աշխատելիս է եղել իրենց մոտ։

Ցանկանում են նաև Դատարանի որոշմամբ զինակոչիկին վաղաժամ ազատել զինծառայությունից։ Նախկինում շատ դեպքեր են եղել, երբ դատարանի որոշումից հետո շարունակվում էր այդ գործընթացը։ Որոշում են կայացրել,  որ զինակոչիկը ՄԻԱՎ-ի և թմրանյութերի  պարտադիր անալիզներ հանձնի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *