Ամերիկյան ուղեծրային անօդաչուն տիեզերքում է մնացել շուրջ 470 ժամ

X-37B ամերիկյան հեռանկարային ուղեծրային անօդաչու թռչող սարքի նախատիպը տիեզերքում անցկացրել է 470 ժամ՝ 2012-ի դեկտեմբերի 11-ից տիեզերք դուրս գալուց ի վեր։ Սա համարվում է այս տիպի ԱԹՍ-ների ամենատևական թռիչքը ներկա տվյալներով։

X-37B անօդաչու թռչող սարքը

X-37B անօդաչու թռչող սարքը

Ինչպես հաղորդում է Space.com կայքը, ավելի վաղ ամերիկացի զինվորականները հայտարարել էին՝ X-37B-ի՝ օդում մնալու իրենց կանխատեսած ամենաերկար ժամկետը 270 ժամն է։

Հիշեցնենք, որ X-37B-ն արտադրվել է ամերիկյան Boeing ընկերության և ԱՄՆ ռազմաօդային ուժերի մասնագետների համատեղ ջանքերով։

Տեղեկացնենք, որ նախկինում X-37B ԱԹՍ-ն կատարել էր ուղեծրային երկու թռիչք։ Առաջինը կատարվել էր 2010 թվականի ապրիլի 22-ից դեկտեմբերի 3-ը, իսկ երկրորդը՝ 2012 թվականի մարտի 5-ից մինչև հունիսի 16-ը։ Համաձայն պաշտոնական աղբյուրների՝ երկու փորձարկումներն էլ բարեհաջող են անցել։

X-37B-ի երկարությունը 8,8 մետր է, թևերի բացվածը 4,5 մետր է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 5 տոննա։ Ինչպես հայտնում են զինվորականները, սարքը կատարում է նաև հետախուզական աշխատանք։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ այն  նախապատրաստում են տիեզերքում հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *