Ամերիկացի զինվորը համաձայնել է նարկոմաֆիայի վարձու մարդասպանը դառնալ

Ամերիկյան բանակի սերժանտը ձերբակալվել է՝ կասկածվելով մեքսիկական՝ թմրանյութ արտադրող ընկերությունների «Զենաս» միավորման վարձու մարդասպանը դառնալու մեջ:  28-ամյա Սամուել Ուոկերը ձերբակալվել է մարտի 24-ին: Նույն կասկածանաքով ձերբակալվել է նաև նախկին լեյտենանտ՝ 29-ամյա Կեվին Կորլին: Վերջինս մարտի 13-ին հեռացվել էր ԱՄՆ ցամաքային զորքերից. վտարման պատճառները չեն նշվում:

Բացի վերոնշյալներից կան մի քանի այլ ձերբակալվածներ: Ուոկերն ու Կորլին իրականում հանդիպել են ոչ թե «Զենաս»-ի ներկայացուցիչների, այլ դաշնային գործակալների հետ: Հանդիպումների ընթացքում կասկածյալները համաձայնել են սպանել մրցակից թմրանյութ արտադրող ընկերության անդամներին, դրա դիմաց ստանալով 50.000 դոլար և թմրանյութ: Նվում է նաև, որ զինծառայությունից հեռացված Կորլին գործակալներին վաճառել է զենք, զրահաբաճկոն, ռազմական ուսումնական ձեռնարկներ և առաջարկել է վարժանքներ անցկացնել «թմրամիջոցի վաճառքում ներգրավվածների» հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *