Ականի պայթյունից ՊԲ սպա է մահացել

Մարտի 31-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987 թվականի ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

One response to “Ականի պայթյունից ՊԲ սպա է մահացել

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն սեփական գործելաոճը վերագրում է հայկական կողմին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *