Զորակոչիկներին միանգամից կվերցնեն որպես պայմանագրային զինծառայող

Ռուսաստանի Պն-ն  նոր բանաձևի ընդունման որոշում է կայացրել՝  որպես պայմանագրային զինծառայող բանակ զորակոչել նրանց, ովքեր դեռ չեն ծառայել։ Այդ համակարգով առաջինը ծառայելու կգնան նրան, ում մասնագիտական հմտություններն օգտակար կլինեն բանակին։   Նախատեսվում է միանգամից որպես պայմանագրային զինծառայող զորակոչել տեխնիկական համալսարանների և քոլեջների շրջանավարտներին։

ՊՆ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության (ԱԿԳՎ) տնօրեն Վիկտոր Գորեմիկինը հայտնել է այդ գաղափարի մասին ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման և մարդկանց իրավունքի պաշտպանության խորհրդին։

Խորհրդի նիստից հետո Գորեմիկինը «Իզվեստիային» պարզաբանել է, որ խոսքը զորակոչի նոր կանոնի մասին չի գնում, այլ հնարավորություն ստեղծելու մասին է, որպեսզի  եզակի մասնագետները հայտնվեն պրոֆեսիոնալ բանակում։

«Նրանք կարող են լինել հռթիռատիեզերական, օդաչվական, ինժեներական ֆակուլտետների շրջանավարտները։ Եթե այդ շրջանավարտը համալսարանն ավարտելուց հետո պետք է զորակոչվի բանակ,և եթե մասնագիտությունը համապատասխանում է պայմանագրում նշվածներին, ապա նրանց մենք կդիտարկենք որպես պայմանագրային զինծառայող»,- ասել է Գորեմիկինը։

ԱԿԳՎ տնօրենն ավելացրել է նաև, որ պայմանագրային զինծառայության հավակնորդները կընտրվեն հատուկ կարգով. պետք է լինեն առողջ և լավ պատրաստված։ Դրա համար նրանք պետք է ռազմական պատրասվածության եռամսյա դասընթացներ անցնեն, որոնց ընթացքում էլ պարզ կդառնա, թե որ պայմանագրային զինծառայողը  չի համապատասխանում. խախտում է կարգապահությունը, ռեժիմը կամ էլ ունակությունները չեն բավարարում։  Այդ դեպքում նրանց հետ պայմանագիրը չեղյալ կհամարեն և նրանց կուղարկեն ծառայությունը շարունակել իչնպես սովորական զորակոչիկ։

Նա նշել է նաև, որ սովորական զորակոչիկն ամսական ստանում է 2000 ռուբլի, իսկ պայմանագրային զինծառայողը կստանա 21-35 հազար ռուբլի։ Այդ իսկ պատճառով պայմանները պետք է խիստ լինեն, որպեսզի ընտրեն լավագույններին։

Ովքեր կանցնեն նախապատրաստական կուրսը, կուղարկեն զինվորական մասնագիտական վերապատրաստման դասընթացների, որը կտևի 3-5 ամիս։ Միայն դրանից հետո երիտասարդ մարտիկը կնշանակվի այն պաշտոնին, որն ի սկզբանե  նշված է եղել պայմանագրում։

Առայժմ այդ համակարգը կկիրառվի պայմանագրային զինծառայողների ընտրության ժամանակ, սակայն միայն եզակի մասնագիտություն ունեցողներին է վերաբերվելու։

Հիմնականում առավելություն կունենան պարտադիր ծառայություն անցածներն ու նրանք, ովքեր տարբեր պատճառներով ազատվել են պայմանագրային զինծառայությունից։

Ըստ «Քաղաքացի և բանակ» հասարակական նախաձեռնության կոորդինատոր Սերգեյ Կրիվենկոյի՝  ոչ պարտադիր զորակոչի ներմուծումը շատ կարևոր է, քանի որ ժամանակի ընթացքում պայմանագրային զինծառայողների թիվը կավելանա, իսկ պարտադիր ծառայողների թիվը՝ կնվազի։

Իսկ Պետդումայի պաշտպանության գծով նախագահի առաջին փոխնախագահ Վիկտոր Զավարզինի կարծիքով պայմանագրային զինծառայողը պետք է լինի լավագույնը, իսկ նրանք, ովքեր դեռ չեն ծառայել, պետք է ծառայության անցնեն միայն լուրջ ու խիստ ընտրությունից հետո։

Ռուսաստանում պայմանագրային զինծառայության ընտրության համար կստեղծվեն 66 պայմանագրային զորակոչման կայաններ, որոնք կապ չեն ունենա զինկոմիսարիատների հետ։ Ներկա պահին ԱԿԳՎ-ն ընտրել է 29 աշխատակցի պայմանագրային զորակոչման կայանում աշխատելու համար և ուղարկել նրանց հատուկ ծրագրով ռազմական բուհերում սովորելու։

Աղբյուրը՝  Призивников будут брать сразу на контракт


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *