Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Նաջդմեդին Սադիգովի գլխավորած ԶՈւ բարձրաստիճան զինվորականների պատվիրակությունն առաջնագծում տեսչական ստուգումներ է անցկացնում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը։
Հայտնի է նաև, որ պատվիրակությունը ստուգելու է սահմանամերձ զորամասերում անձնակազմի մարտունակության աստիճանը, նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը, ինչպես և սոցիալական պայմանները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան զինվորականների պատվիրակությունը, համաձայն պաշտոնական տվյալների, առաջնագծում վերջին անգամ ստուգումներ էր անցկացրել մարտի 6-ին։