Մարտի 29-ին Բաքվի Բինեգեդի շրջանում Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան, 3-րդ կարգի հաշմանդամ Յասամեն Սալիևային խեղդամահ են արել սեփական բնակարանում։
Ինչպես հաղորդում է Բինեգեդի շրջանի ոստիկանական բաժանմունքը, վետերանին խեղդել է վերջինիս մտերիմը՝ Սեվինջ Հուսեյնովան՝ կատարած սպանությունից հետո ներկայանալով ոստիկանություն և խոստովանելով, որ զուգագուլպայով խեղդել է Սալիևային։
Համաձայն աղբյուրի՝ Հուսեյնովայի արարքի պատճառը երկու ընկերուհիների միջև ծագած վեճն է։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն, հարուցվել է քրեական գործ։