Ադրբեջանն արձագանքում է ՌԴ Կասպյան նավատորմիղի զորավարժություններին

ՌԴ Կասպյան նավատորմիղը մարտավարական լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում Դաղստանի Ադանաք զորավարժարանում։ Ծրագրված է անցկացնել 16 վարժանքներ՝ շուրջ հազար զինծառայողի և 150 միավոր ռազմական տեխնիկայի մասնակցությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի հյուսիսային սահմաններին կից ՌԴ զինուժի անցկացվելիք վարժանքներին։

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ, փոխգնդապետ Վագիֆ Դարգահլըն շեշտել է. «Թե´ Ռուսաստանը, թե´ Ադրբեջանը պարբերաբար զորավարժություններ են անցկացնում՝ միմյանց տեղեկացնելով։ Ադրբեջանի ԶՈւ անձնակազմի մարտական ոգին բարձր է, մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած մարտական հանձնարարություն կատարելու»։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի և Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններին համընթաց ՌԴ զինուժը պարբերաբար զորավարժություն է անցկացնում։

Ադրբեջանն արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը Ղրիմի հարցում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում կողմ քվեարկելով ՄԱԿ ԳԱ բանաձևին, որով կոչ է արվել աշխարհի երկրներին չճանաչել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի փոփոխությունը 2014-ի մարտի 16-ի հանրաքվեի արդյունքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *