Ռազմաշաբաթ. Հայաստան. մարտի 23-29

ՊԲ 2 զինծառայող է զոհվել առաջնագծում: Սահմանամերձ գյուղերի հողի հարկը պետությունը կվճարի: Հայկական զորախումբը զորավարժության է մասնակցում: Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ համանախագահներին:

-Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, Պաշտպանության բանակի՝ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է 1992-ին ծնված զինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը:

” Մարտի 27-ին ժամը 13:10-ի սահմանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է 1995 թվականի ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը: Ռազմինֆոյի ունեցած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը զոհվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակից։ Միջադեպերի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

-ՀՀ կառավարությունն մարտի 27-ի նիստում որոշել է վճարել մի շարք սահմանամերձ բնակավայրերի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարը։

-Մարտի 21-ից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր 12 երկրների մոտ 700 զինծառայողներ մասնակցում են Բուլղարիայի Նովո Սելո զորավարժարանում անցկացվող Saber Guardian 2014 զորավարժություններին։ Մասնակից երկրների շարքում են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Լեհաստանը, Սերբիան, Բուլղարիան, Բելգիան, ինչպես նաև Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։

-Սերժ Սարգսյանը մարտի 23-ին Նիդերլանդներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

-Մարտի 25-ին կաշառք ստանալու պահին ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցները ձերբակալվել են Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանին։

-Մարտի 27-ին և 28-ին՝ երեկոյան ժամերին, ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի սահմանի մի քանի տեղամասերում։ Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը պատասխան կրակ է բացել՝ լռեցնելով հակառակորդին։ Զոհեր և վիրավորներ չունենք։

-ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդի նիստն այս տարի կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաքում ապրիլի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։ Ադրբեջանական կողմը լուրեր է տարածում՝ իբր նիստին մասնակցելու է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ Խաչատուրովի փոխարեն Բաքվում կայանալիք նիստին մասնակցելու է ՌԴ-ում ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից մեկը։ Մամուլի քարտուղարն այս պահի դրությամբ չցանկացավ անուններ նշել։

-Մարտի 25-ին կաշառք ստանալու պահին ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցները ձերբակալվել են Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանին։ Տարվում է նախաքննություն։

-Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին մասնակցել է Ստեփանակերտում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Տոնակատարությանը ներկա են եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և մի շարք բարձրաստիճան հյուրեր։ Բակո Սահակյանն ընդգծել է, որ այսուհետ էլ շարունակվելու է զոհված ազատամարտիկների ընտանիքների, Արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամների, Պաշտպանության բանակում ծառայող ու արդեն զորացրված զինծառայողների բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը:

-Մարտի 24-ից 27-ը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անկացվել է Հայաստանի զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Օպերատիվ հավաքն ուղեկցվել է կլոր սեղան-քննարկումներով, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

-ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն, որի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *