Ամերիկյան օդուժը ստացավ 17-րդ C-5M Super Galaxy

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ստացել են թվով 17-րդ C-5M Super Galaxy արդիականացված ռազմավարական բեռնատար ինքնաթիռը։ Մինչ ամերիկյան օդուժի կազմում ընդգրկվելը, բեռնատար ինքնաթիռը տարատիպ փորձարկումներ է անցել։

Այս մասին տեղեկացնում է LockheedMartin ընկերությունը։

C-5M-ը C-5 Super Galaxy ինքնաթիռների նորագույն արդիականացումն է, ինչի արդյունքում փոխվել են ոչ միայն ինքնաթիռի շարժիչները, այլ նաև մի շարք սարքավորումները։
C-5 Super Galaxy ինքնաթիռների արդիականացումը մինչ C-5M անց է կացվում երկու փուլով: Առաջին փուլով փոխվել է ինքնաթիռի ռադիէլեկտրոնային սարքավորումները, իսկ երկրորդ փուլով նրանք ստացել են ավելի հզոր շարժիչներ և պլաներներ։

C-5 Super Galaxy ռազմավարական բեռնատար ինքնաթիռն աչքի է ընկնում իր խոշոր չափերով ու բեռնատարողությամբ։ Այն ունակ է տեղափոխվել մինչև 130 տոննա բեռ՝ այց ցուցանիշով լինելով ամերիկյան զինուժի առաջատարը։

Ինքնաթիռներն արտադրում է ամերիկյան Lockheed ընկերությունը։ Առաջին թռիչքը կատարել է 1968 թվականին, ամերիկյան զինուժում շահագործվում է 1970 թվականից։ Առավելագույն արագությունը 920 կմ/ժ է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 5600 կմ։ Մեկ միավորի մոտավորը գինը 170 մլն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *