Վրաստանն ու Սլովակիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հուշագիր են կնքել

Վրաստանի և Սլովակիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարները ռազմական ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել։ Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Իրակլի Ալասանիան, իսկ Սլովակիայից՝ Մարտին Գլվաչը։

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հայտարարության՝ հուշագիրը հնարավորություն է տալու համագործակցել ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնել։

Նշենք, որ մի քանի օր առաջ էլ Իրակլի Ալասանիայի գլխավորած պատվիրակությունը Իսպանիայում էր։ Պաշտպանության նախարարը հանդիպել էր իսպանացի իր պաշտոնակցին, ինչպես նաև այցելել իսպանական ռազմաբազաներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *