Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին մասնակցել է Ստեփանակերտում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանը շնորհավորում է բնակարանամուտի առիթով
Տոնակատարությանը ներկա են եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և մի շարք բարձրաստիճան հյուրեր։
Բակո Սահակյանն ընդգծել է, որ այսուհետ էլ շարունակվելու է զոհված ազատամարտիկների ընտանիքների, Արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամների, Պաշտպանության բանակում ծառայող ու արդեն զորացրված զինծառայողների բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը:
Տեղեկացնենք, որ այս գործընթացին մասնակցել են նաև բարերարներ Էդգար Արամյանն ու Վասիլի Սարգսյանը։