Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի հետախույզները երկշաբաթյա հավաքներ են անցկացնելու «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոնում։ Այդ մասին հայտնում է Հարավային շրջանի մամլո ծառայությունից։Հաղորդագրությունում ասվում է, որ ռազմական փորձադաշտն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ եզակի է։ Հավաքի ժամանակ հետախույզները լեռնասպորտային ուսումնական համալիրում կկատարեն ավելի քան 15 տեսակի վարժություն, իսկ հավաքների ավարտին կբարձրանան 2,5 հազար մետր բարձրություն ունեցող «Ամրոց» սարը։
Ռուսական զինվորականների ուսուցումն անց է կացվելու հատուկ մշակված ծրագրով, որն իր մեջ ներառում է լեռնային պատրաստվածության, հետախուզական հնարքների կատարելագործման, մարտավարության կանոննրի և բարձրադիր լեռներում բարդ պայմաններում ժամանակակից զենքերի օգտագործման դասընթացներ։
Հավաքի ժամանակ հետախույզները կուսումնասիրեն լեռնային արգելքների հաղթահարումը, սարերում կողմնորոշումը, սեփական լեռնային հանդերձանքի կոմպլեկտի օգնությամբ բարձունքների հաղթահարումը, ինչպես նաև դարանակալման, հարձակման, պայմանական հակառակորդի սահմանային դիտակետերի որոնման կատարելագործումը։
Ռուսական 102-րդ ռազմաբազան 1995 թվականից տեղակայված է Գյումրիում, որը ռազմական հսկողություն է իրականացնում ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն։ Բազան ենթարկվում է ՌԴ Հյուսիսայի Կովկասի ռազմական շրջանի անդրկովկասյան ռուսական ռազմական խմբին։
Բազան զինված է С-300 զենիթային հրթիռներով և МиГ-29 կործանիչներով։ Անձնակազմը հաշվվում է մոտ 5000 մարդ։ Քանի որ ռուսական բազան գտնվում է Հայաստանում, ապա Ռուսաստանը հայկական զինված ուժերի հետ համատեղ պաշտպանում են Հայաստանի արևմտյան սահմանը։
2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից)։ Այժմ պայմանագիրն ավտոմատ կերպով կերկարացվի ամեն հինգ տարին մեկ, եթե կողմերց ոչ ոք գրավոր ձևով չառարկի հերթական ժամկետից վեց ամիս առաջ։
Աղբյուր՝ Разведчики российской базы в Армении проходят горную подготовку в уникальном учебном центре «Памбак»