Ռուսաստանում ռազմաօդային վարժանքներին կմասնակցեն նաև հայերը

Աստրախանի մարզում ռազմաօդային ուժերի մարտական պարտարստվածության և վարժանքների դաշտային զորավարժարանում՝ գնդապետ Վլադիմիր Դրիկի ղեկավարությամբ երկուշաբթի օրը զորավարժություններ կմեկնարկեն:

«Զորավարժություններին կմասնակցեն Ռուսատանի ՌՕՈՒ-ի ղեկավար կազմը, հրամանատարներ և ՌՕՈՒ-ի ստորաբաժանումները, Զենթիահրթիռային զորքերի ներկայացուցիչներ և ՌՕՈՒ-ի և ՀՕՊ-ի հյուսիսարևմտյան հրամանատարության օդաչուները»,- հայտնել է Դրիկը և հավելել, որ վարժանքներին հրավիրված են Հայաստանի, Ղազաստանի, Ռելառուսի, Տաջիկստանի, Ղըրղզստանի ներկայացուցիչները:

Դրիկը նաև նշել է, որ զորավարժություններ ընթացքում զենթիհրթիռային զորքերը՝ С-300-ներից և հրթիռաթնդանոթային «Панцирь-С» համակարգերից մարտական կրակ կբացեն «Արմավիր» և «Ռեյս» թիրախների ուղղությամբ: Վարժանքների ընթացքում մարտական գործողությամբ կմասնակցեն օդաչուները՝ Су-24М-երով, Ту-22М3-երով, ինչպես նաև հատուկ ավիացիային ինքնաթիռներով ու անօդաչու թռչող սարքերով:

Վարժանքները կտևեն մինչև մարտի 30-ը: Գործնականում կկիրառվի 20 ինքնաթիռ և տարբեր տեսակի՝ Су-24М, Су-34, МиГ-29, Ил-76, Ил-22, Ан-12, Ту-22М3, Ми-8 ուղղաթիռներ:

Աղբյուր՝ На полигоне Ашулук в Астраханской области пройдут учения ВВС России

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *