Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 27-ին ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, որն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել:

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում ՆԱՏՕ-ի և ՀՀ-ի միջև համագործակցության առկա ոլորտների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է հայաստանցի խաղաղապահների ներդրումը միջազգային կայունությանն ու անվտանգությանն ուղղված առաքելություններում:

ՀՀ պաշտպանության նախարար ներկայացրել է Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները՝ ընդգծելով շփման գծում կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Հավելենք, որ ԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն ընդունել են նաև ՀՀ Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *