ՊԲ զինծառայող է զոհվել առաջնագծում

Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող է զոհվել առաջնագծում մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ։

Մարտի 27-ին ժամը 13:10-ի սահմանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թվականի ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Ռազմինֆոյի ունեցած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը զոհվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակից։

One response to “ՊԲ զինծառայող է զոհվել առաջնագծում

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն սեփական գործելաոճը վերագրում է հայկական կողմին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *