Նախագահները պայմանավորվել են միջուկային ահաբեկչության դեմ պայքարի հարցում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Սեուլում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովում հայտարարել է, որ  գերտերությունների ղեկավարները համաձայնության են եկել նոր ջանքերի շուրջ, որով պետք է կանխվի միջուկային ահաբեկչությունը:

«Երկրների ղեկավարներին պետք է այնպիսի կառույց, որտեղ հնարավոր կլինի կիսվել լավագույն մշակումներով, օգնել պարտականությունների կատարման հարցում և զարգացնել այդ խնդիրների լուծման շուրջ եղած տեսակետները»,- նշել է Օբաման՝ հավելելով, որ չնայած վերջին երկու տարում ներդրված ջանքերին՝ միջուկային ահաբեկչության վտանգը վերացված չէ:

Գագաթնաժողովի արդյունքում երկրները նոր պարտավորություններ են ստանձնել, որոնք, ըստ Օմաբայի, կմեծացնեն աշխարհում միջուկային անվտանգության մակարդակը՝ կանխելով ատոմային ահաբեկչությունները:

Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցում է շուրջ հինգ տասնյակ երկրի ներկայացուցիչ: Սեուլում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Աղբյուր՝ Мировые лидеры договорились о мерах борьбы с ядерным терроризмом, заявил Барак Обама

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *