Այսօր` մարտի 27-ին, զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով մահացել է Վրաստանի զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1994 թվականին ծնված Լաշի Տաբուկաշվիլին:
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Զինծառայողը զորակոչվել էր բանակ 2013 թվականին, ծառայում էր ԶՈւ ինժեներական բրիգադում:
Դեպքի առիթով Վրաստանի ռազմական ոստիկանությունը հետաքննություն է տանում:
Նշենք, որ սա արդեն 2-րդ դեպքն է ընթացիկ ամսվա ընթացքում, երբ Վրաստանի պաշտպանության նախարարությունը կորստի մասին է հայտնում:
Դեռևս մարտի 3-ին Վրաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, շարքային 1993 թվականին ծնված Իմեդ Մուրվանիձեն ինքնասպանություն է գործել արձակուրդի ժամանակ։ Դեպքի կապակցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության Ախալցխայի շրջանային ղեկավարությունը հետաքննություն էր սկսել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։
Զինծառայողը սկսել է ծառայությունը Վրաստանի զինված ուժերում 2013 թվականին: