Ճապոնիայի պատշպանության նախարար Նաոկի Տանական՝ հյուսիսկորեական հրթիռի՝ իրենց տարածքում ընկնելու դեպքում, երկրի զինված ուժերը բարձր պատրաստվածության բերելու հրաման է տվել: Իսկ ավելի վաղ պատրաստվածության են բերվել հակահրթիռական պատշպանական համակարգերը: Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ճապոնիան, Հվ. Կորեան, Պհենյանին կոչ են արել հրաժարվել հրթիռի գործարկումից: Հս. Կորեան այն ներկայացնում է որպես արբանյակակիր հրթիռ, իսկ վերոնշյալ պետությունները հրթիռի մեկնարկը դիտարկում են բալիստիկ հրթիռի փորձարկում, որը կարող է միջուկային մարտագլխիկներ կրել:
Պհենյանի պատասխանը չի ուշացել և այսօր հայտարարել է, որ անկախ քննադատությունից՝ չի հարժարվի արբանյակի մեկնակից: Միաժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արվել հրաժարվել դիմակայող դիրքորոշումից, քանի որ վերջինս հայտարարել էր, թե հրթիռի փորձարկմամաբ Հս. Կորեան կարող է մեծացնել միջազգային հանրությունից մեկուսացումը:
Աղբյուր՝ Министр обороны Японии приказал привести вооруженные силы страны в состояние повышенной готовности