Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ստացել են հեռավոր հայտնաբերման արդիականացված հերթական ինքնաթիռը

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ստացել է հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50Ու արդիականացված երրորդ ինքնաթիռը։ Մինչ այդ միայն կողային համար ունեցող ինքնաթիռն այժմ ստացել է նաև Սերգեյ Աթայանց անվանումը՝ ի պատիվ այս դասի ինքաթիռների նախագծման գործում մեծ ավանդ ունեցող հայազգի ավիանախագծողի։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Արդիականացում անցած ինքնաթիռը ռազմաօդային ուժերին են հանձնել Բերիևի անվան ավիացիոն գիտատեխնիկական համալիրի օդանավակայանում, որտեղից էլ այն իր թռիչքով կտեղափոխվի մշտական տեղակայման վայր՝ անցնելու մարտական հերթապահության։

Արդիականացման արդյունքում թարմացվել են ոչ միայն ինքնաթիռի ավիացիոն բաղադրիչներն, այլև ամբողջությամբ նորացվել է ռադիոտեղորոշիչ համալիրի բորտ համակարգն ու էլեկտրոնային սարքավորումները, ինչի արդյունքում մեծացել է թիրախների հայտնաբերման արդյունավետությունն ու հեշտացել օպերատորների գործառույթները։

Նշենք, որ Իլ-76 բեռնատար ինքնաթիռի հիման վրա կառուցված հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50Ու (ռուս.՝ А-50У: усовершенствованный) ինքնաթիռը նախատեսված է հակառակորդի ցամաքային և օդային թիրախների, ինչպես նաև թևավոր ու բալիստիկ հրթիռների հայտնաբերման համար։ Կախված թիրախների տեսակից՝ Ա-50Ու-ն դրանք կարող է հայտնաբերել մինչև 800 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *