Ադրբեջանը 3 երկրներում ռազմական կցորդներ է նշանակել

Ադրբեջանի Հանրապետությունը ևս երեք երկրներում՝ Բրազիլիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ինդոնեզիայում, նշանակել է ռազմական կցորդներ, որոնք ինքնությունն այս պահի դրությամբ չի հրապարակվել։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այդպիսով Ադրբեջանի ունեցած ռազմական կցորդների թիվն արտերկրում հասնում է 21-ի։

Նկատենք, որ 2013-ի ընթացքում Ադրբեջանը ռազմական կցորդներ է նշանակել Խորվաթիայում, Իրաքում, Հունգարիայում, Նիգերիայում, Սերբիայում, Սլովենիայում, Հունաստանում ու Զամբիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *