ՌԴ-ն Աֆղանստանին կհատկացնի 4.1 մլն դոլար ուղղաթիռների տեխսպասարկման համար

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ օրերս ստորագրած հրամանագրի համաձայն՝ ՌԴ-ն 2014-ին ՌԴ-ՆԱՏՕ նպատակային հիմնադրամին հատկացնելու է 4.1 մլն ԱՄՆ դոլար։ Այս գումարը նախատեսված է Աֆղանստանում ուղղաթիռների տեխնիկական սպասարկման համար։

ԱՄՆ ԶՈւ զինծառայողներն ապահովում են Մի-17 ուղղաթիռի անվտանգ վայրէջքն Աֆղանստանում

ԱՄՆ ԶՈւ զինծառայողներն ապահովում են Մի-17 ուղղաթիռի անվտանգ վայրէջքն Աֆղանստանում

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վերոհիշյալ գումարը ծախսվելու է Աֆղանստանի բանակի Մի-17 ու Մի-35 ուղղաթիռների վերանորոգման, տեխնիկական սպասարկման, դրանց պահեստամասերի ձեռքբերման համար։

Հիշեցնենք, որ վերջին երկու տարիներին Ռուսաստանն Աֆղանստանին է փոխանցել 33 միավոր Մի-17Վ-5 (ռուս.՝ Ми-17В-5) բեռնատար ուղղաթիռներ։ Մատակարարումներն իրականացվել են «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության և ԱՄՆ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի շրջանակներում։ ԱՄՆ կառավարությունը նպատակահարմար է գտել ուղղաթիռներ գնել Ռուսաստանից, քանի որ Աֆղանստանի ռազմական օդաչուները վաղուց ընտելացած են այս տեխնիկային և անձնակազմի լրացուցիչ վերապատրաստման կարիք չկա։

2013-ին կողմերի միջև կնքվեց նոր պայմանագիր, որը ենթադրում էր լրացուցիչ 30 միավոր Մի-17Վ-5-ի մատակարարում։ Նոր խմբաքանակի ուղղաթիռներից երեքը 2014-ի փետրվարի դրությամբ արդեն փոխանցվել են պատվիրատուին։

One response to “ՌԴ-ն Աֆղանստանին կհատկացնի 4.1 մլն դոլար ուղղաթիռների տեխսպասարկման համար

  1. Pingback: Ռուսաստանն ավարտել է ԱՄՆ-ի միջոցներով Աֆղանստանին ուղղաթիռներ տրամադրելը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *