Կասպից ծովում ադրբեջանցի ձկնորսներ են անհետ կորել

Օրերս Ադրբեջանի քաղաքացի 5 ձկնորսներ ուղևորվել են Կասպից ծով՝ մոտորանավակներով ձկնորսություն անելու։ Ադրբեջանի ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ ձկնորսներն անհետ կորել են։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով Ադրբեջանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը, ձկնորսների նավակներում վառելիքը սպառվել է, նրանք հայտնվել են անօգնական վիճակում։

Ներկա դրությամբ ԱԻՆ աշխատակիցները գործողություններ են ձեռնարկում ձկնորսների հայտնաբերման ուղղությամբ։ Գործի են դրվել նաև ԱԻՆ ավիացիոն ջոկատի ուղղաթիռները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Կասպից ծովում ջրային տարածք ունեցող երկրներն են Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ղազախստանը։ Այս երկրները դեռևս վերջնական համաձայնության չեն եկել Կասպյան ավազանի շահագործման ու ջրային տարածքների բաժանման շուրջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *