Սիրիացի ապստամբներն իրենց շարքերը համալրում են երեխաներով

ՄԱԿ-ը տեեկություն է ստացել, որ Սիրիայի Ազատ բանակն իր շարքերը համալրում է երեխաներով: Այդ մասին հայտնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը: Ինչպես նշել է անչափահասների գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը, ներկա պահին հավաստի տեղեկություններ դեռ չկան ստացված ինֆորմացիայի վերաբերյալ և որ պետք է այդ լուրը ճշտել: Հատուկ ներկայացուցիչը ոչինչ չի մանրամասնել, սակայն նշել է, որ տասնհինգ տարին չլրացած երեխաներին ներգրավվելով մարտական գործողությունների մեջ՝ Երեխայի իրավունքների կոնվենցիայի խախտում է:

Սիրիայի Ազատ բանակը խմբավորում է, որը զինված պայքար է  մղում Բաշար Ասադի կառավարության դեմ:  Ազատ բանակի հիմնական ղեկավարող անձնակազմը սիրիական կառավարական զորքերի և անվտանգության ուժերի նախկին սպաներ են, ովքեր անցել են Ասադի հակառակորդի կողմը:

Հիշեցնենք, որ Բաշար Ասադի ռեժիմի դեմ դիմակայությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝  կոնֆլիկտի ընթացքում զինված բախումների ժամանակ զոհվել է 8000 մարդուց ավելի:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *