Քառօրյա պաշտոնական այցով Վրաստանի պաշտպանության նախարարությունում է ՆԱՏՕ-ի գնահատման խումբը։ Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակությունը ղեկավարում է ՆԱՏՕ-ի ծրագրման վարչության ղեկավար Ֆրենկ Բոլանդը։
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այցի նպատակը Վրաստանի զինված ուժերում կատարված բարեփոխումների և զարգացումների արձանագրումն է։
Նշենք, որ գնահատման նման գործընթաց լինում է ՆԱՏՕ-ի գործընկեր բոլոր երկրների համար։
Հավելենք, որ այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխաիլ Դարչիաշվիլին մարտի 24-ին ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի քաղաքական հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Կողմերը քննարկել են Վրաստանի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին, ինչպես նաև հետագա համագործակցության հարցեր։