ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը Բաքու չի մեկնելու

ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդի նիստն այս տարի կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաքում ապրիլի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։ Ադրբեջանական կողմը լուրեր է տարածում՝ իբր նիստին մասնակցելու է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ Խաչատուրովի փոխարեն Բաքվում կայանալիք նիստին մասնակցելու է ՌԴ-ում ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից մեկը։ Մամուլի քարտուղարն այս պահի դրությամբ չցանկացավ անուններ նշել։

Հիշեցնենք, որ 1991-ի դեկտեմբերի 8-ին Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից ստորագրվեց համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ-ի) ստեղծման մասին:

1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրվեց Համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն, որի համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի Հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կազմում են Անկախ պետությունների համագործակցությունը:
2009-ի օգոստոսի 18-ին Վրաստանը, որը 1993 թվականին ստորագրել էր վերոհիշյալ արձանագրությունը, պաշտոնապես դադարեցրեց իր անդամակցումն ԱՊՀ-ին:

One response to “ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը Բաքու չի մեկնելու

  1. Pingback: ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը Բաքու չի մեկնելու. Ռազմ.info | armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *