Իրադրությունը Ղրիմում. մարտի 25. թարմացվող լրահոս

«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, ուշադրությունը վերջին շրջանում Ղրիմի վրա է, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը և հանրաքվե է անցկացրել՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար։

Ներկայում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, թեև պաշտոնապես Մոսկվան չի ընդունում դա, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։

Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների 96 տոկոսը կողմ քվեարկեցին Ռուսաստանին միանալուն։ Մարտի 18-ին էլ պայմանագիր ստորագրվեց, որով Ղրիմը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։ Այս ընթացքում ուշադրության յկենտրոնում են Ղրիմի տարածքում մնացած Ուկրաինայի ԶՈւ զորամասերը, զինծառայողներն ու սպառազինությունը, որոնք արագորեն անցնում են ՌԴ-ին։ Ստեղծված իրավիճակին հետևելու համար կարող եք հետևել Ռազմինֆոյի թարմացվող լրահոսին։

12։00-ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգ այցելության շրջանակներում մարտի 24-ին ժամանել է Ղրիմի թերակղզի ՌԴ ՊՆ ղեկավար անձնակազմի անդամների հետ միասին։

***

11։00-Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել, որը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի զորամասերի դուրսբերումը Ղրիմի ու Սևաստոպոլի տարածքից՝ այդպիսով հաստատելով Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի մարտի 23-ի որոշումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *