ԱՄՆ-ն որպես փոխհատուցում 50.000-ական ԱՄՆ դոլար է տրամադրել ամերիկացի զինվորի կողմից Աֆղանստանում սպանված 17 խաղաղ բնակիչների հարազատներին: Իսկ վիրավորները ստացել են 11.000-ական ԱՄՆ դոլար:
Կանդահար նահանգի խորհդի անդամ Աղա Լալայը նշում է, որ գումարը փոխհատուցվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղիղ հանձնարարությամբ:
ԱՄՆ պաշտոնական աղբյուրները հաստատել են փոխհատուցման մասին լուրը, բայց հրաժարվել են քննարկել մատուցվող գումարի չափերը՝ նշելով, որ այն արտացոլում է միջադեպի ողջ ողբերգությունը:
Լեյտենանտ Քոլ Ջիմի Քամինգսը նշում է, որ միջադեպը շատ ցավոտ թեմա է այն մարդկանց համար, ովքեր կուրստ են ունեցել, այդ իսկ պատճառով սովորաբար միջադեպի լուծմանն ուղղված քայլերը գատնի են:
Հիշեցնենք, որ 38-ամյա զինվորը մեղադրվում է 17 աֆղանցիների սպանության մեջ, որոնցից 4-ը տղամարդ են, 4 կին, 2 տղա եւ 7 աղջիկ, ընդ որում՝ սպանությունից հետո նա այրել է մի քանի դիակ:
Մինչ այդ ընտանիքները որոշակի փոքր փոխհատուցում են ստացել նաեւ Աֆղանական կառավարությունից:
Աղբյուր՝ US pays families of Afghan victims
Pingback: ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել միջուկային զենքի պաշարները. օրվա ամփոփում | Ռազմ.info