Չինաստանի ռազմածովային ուժերը համալրվեցին նոր ականակիր նավով

Չինաստանի Շանհայ նահանգի Ջիանգնան նավահանգստում Չինաստանի ռազմածովային ուժերին է փոխանցվել Type 052D դասի առաջին 172 Կունմին (Kunming) ականակիր նավը։

Նավը չինական արտադրության հրթիռային նոր ականակիրներների դասին է պատկանում։ Ըստ չինական կողմի հավաստման՝ նավը բավական մեծ հնարավորություն ունի տարածաշրջանային հակաօդային պաշտպանության, ինչպես նաև ծովում մարտական գործողություններ վարելու գործում։
Նավի հրամանատար Վու Շենլին հանձման արարողության ժամանակ նշել է, որ Կունմին ականակիրը Չինաստանի ռազմածովային ուժերի անվտանգությունը էականորեն կմեծացնի։

Նշենք, որ Type 052D դասի ականակիրները կառուցվում են Չինաստանում։ Այս պահին կառուցման փուլում են ևս 7-ը։ Նախատեսված է, որ մյուս նավը սպառազինության կհանձնվի 2015 թվականի ընթացքում։

Ականակիր նավի երկարությունը 156 մետր է, լայնությունը՝ 18մ։ Անձնակազմը 280 հոգի է։
Սպառազինված է հրթիռներով, զենիթահրետանային համալիրներով, ռումբերով, ինչպես նաև կարող է կրել մեկ ուղղաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *