Մարտի 21-ից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր 12 երկրների մոտ 700 զինծառայողներ մասնակցում են Բուլղարիայի Նովո Սելո զորավարժարանում անցկացվող Saber Guardian 2014 զորավարժություններին։
Մասնակից երկրների շարքում են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Լեհաստանը, Սերբիան, Բուլղարիան, Բելգիան, ինչպես նաև Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։
Հայկական զինուժի ներկայացուցիչների մասնակցության փաստը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հարկ է նշել, որ Saber Guardian 2014-ի հիմնական նպատակներից է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների միջև փոխգործակցության ամրապնդումը, համատեղ գործողությունների ճիշտ ծրագրումը և ի կատար ածումը։