Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 20-ամյա շարքային Հեյբաթգուլու Մաքսութ օղլու Ազիզովն առաջնագծի հատվածում տեղակայված զորամասերից մեկում ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել իրեն ամրակցված ինքնաձիգից։ Զինծառայողը տեղում մահացել է։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն, հարուցվել է քրեական գործ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ զինծառայողը զորակոչվել էր Խաչմազի շրջանից։
Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն նախնական վարկածներ չի առաջադրել. այսինքն պարզ չէ՝ զինծառայողն ինքնասպան է եղել, թե ինքն իրեն կրակել է անզգուշության հետևանքով։
Սա 2014-ի մարտ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հաղորդած չորրորդ կորուստն է, երրորդ ոչ մարտականը։