Թուրք զինվորականները ոչնչացրել են քուրդ կին զինյալներին

Սույն թվականի մարտի 24-ին թուրք զինծառայողների և քուրդ զինյալների բախման ժամանակ ոչնչացվել են տասնհինգ ահաբեկիչ։ Ինչպես պարզվել է, ահաբեկիչները կանայք են եղել։ Ալ Ջազիրան հայտնում է, որ այդ մասին լրագրողներին  հայտնել է երկրի Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը։ Բախումը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան նահանգում՝ Բիթլիսում։

Երկար ժամանակ է, ինչ քուրդ անջատողականները ցանկանում են նահանգը բաժանեն Թուքիայից: Այդ շրջանում հաճախ են բախվում թուրք կառավարական զորքերն ու «Քրդական աշխատավորական կուսակցությունը»։

Ասուլիսի ժամանակ ՆԳնախարարը նշել է, որ իրենք ինֆորմացիա ունեն, որ Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կազմում կա կանանց մի քանի խմբավորում։ Հնարավոր է՝ նրանցից մեկը հիմնովին ոչնչացվել է։

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսից սկսած Թուրքիայի հարավ-արևմտյան շրջանում թուրքերի և տեղաբնակ քրդերի միջև հաճախ են կոնֆլիկտներ լինում։
ՔԱԿ –ը 1984 թվականից սկսած պայքարում է թուրքական կառավարության դեմ։ Կազմակերպությունը ձգտում է ստեղծել քրդական անկախ պետություն, որի մեջ պետք է մտնի նաև ներկայիս Թուրքիայի մի մասը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *