Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումները գրոհել են Ղրիմում ուկրաինական զորամասը (ֆոտո, վիդեո)

ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները 2014-ի մարտի 22-ին գրոհել են Ղրիմում ուկրաինական զինված ուժերի վերջին հենակետերից մեկը՝ Բելբեկի ավիաբազայի զորամասը։ Գրոհի ընթացքում հրազենային վնասվածք է ստացել Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներից մեկը, ում շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս լրատվական գործակալությունը։

ՌԴ ԶՈւ զինծառայողները գրոհում են զորամասը

ՌԴ ԶՈւ զինծառայողները գրոհում են զորամասը

Գրոհը սկսվել է տեղական ժամանակով 16:40-ի սահմաններում, երբ ՌԴ զինված ուժերի ԲՏՌ-82 (ռուս.՝ БТР-82) զրահապատ փոխադրիչը գրոհով բացել է զորամասի դարպասը։ Դրան հետևել է պահանջը, որպեսզի զորամասի զինծառայողները վայր դնեն իրենց զենքերն  ու հանձնեն դրանք զինանոց։ Պահանջը կատարվել է։

Ինչպես հաղորդում է Ռոյթերս գործակալությունը, գրոհից հետո զորամասի հրամանատար, գնդապետ Յուլի Մամչուրին դուրս են բերել այնտեղից և տարել անհայտ ուղղությամբ՝ բանակցելու անհրաժեշտության պատճառաբանությամբ։

Հավելենք, որ դատելով դեպքի վայրում արված լուսանկարներից՝ զորամասի գրոհն իրականացնելու համար ռուսաստանյան կողմը ներգրավել է նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ։

Զորամասի դարպասները բացած զրահապատ փոխադրիչը

Զորամասի դարպասները բացած զրահապատ փոխադրիչը

Գրոհին մասնակցած հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները

Գրոհին մասնակցած հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները

<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/H1zwHpeUXgY” frameborder=”0″ allowfullscreen></iframe>

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *