«Մարտական դիրքը սրբավայր է, մարտական հերթապահությունը՝ սրբազան պարտականություն». կոնֆերանս ՊԲ-ում

Մարտի 20-ին Ստեփանակերտում անցկացվել է համաբանակային կոնֆերանս, որը նվիրված էր առաջնագծում մարտական հերթապահության իրականացման խնդիրներին:

Միջոցառումը, որ կրում էր «Մարտական դիրքը սրբավայր է, մարտական հերթապահությունը՝ սրբազան պարտականություն» անունը, վարում էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

Այն նպատակ ուներ պարզորոշել մարտական հերթապահության ուղղությամբ իրականացվող գործընթացների ներկա վիճակը և համապատասխան առաջարկությունների միջոցով ուղենշել ոլորտի հետագա կատարելագործման հնարավորությունները:

Կոնֆերանսի ժամանակ հնչած ելույթներում և քննարկումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են մարտական հերթապահության բարոյահոգեբանական առանձնահատկություններին, անձնակազմի գիտակցության մեջ մարտական հերթապահությունը՝ որպես մարտական խնդիր արմատավորելու ուղիներին ու մեթոդներին, ինչպես նաև հատուկ շեշտադրում կատարել առաջնային գծում դեպքերի ու պատահարների պատճառների վերհանման և դրանց կանխարգելմանն ուղղված գործընթացների վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *