Իրադրությունը Ղրիմում. մարտի 21. թարմացվող լրահոս

«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, ուշադրությունը վերջին շրջանում Ղրիմի վրա է, որի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում հաստատված նոր իշխանությանը և հանրաքվե է անցկացրել՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար։

Ներկայում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, թեև պաշտոնապես Մոսկվան չի ընդունում դա, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։

Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների 96 տոկոսը կողմ քվեարկեցին Ռուսաստանին միանալուն։ Մարտի 18-ին էլ պայմանագիր ստորագրվեց, որով Ղրիմը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։ Այս ամենի արդյունքում ստեղծված իրավիճակին հետևելու համար կարող եք հետևել Ռազմինֆոյի թարմացվող լրահոսին։

13։54 ” Ղրիմի զինված ուժերի 72 ստորաբաժանումներ՝ այդ թվում նաև նախկինում Ուկրաինայի զինված ուժերի կազմի մեջ մտնող 6 մարտական ու 25 օժանդակ նավերի անձնակազմեր, մտել են Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ։ Ստորաբաժանումների մեջ է նաև Նախիմովի անվան ռազմածովային ակադեմիան։

Այս ստորաբաժանումները, ինչպես նաև Ղրիմում տեղակայված նախկին ուկրաինական ստորաբաժանումների զինծառայողները, որոնք հետագայում կազմել են Ղրիմի ինքնապաշտպանական ջոկատներ, կկազմավորեն զորամասեր, որոնք կմտնեն ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի կազմի մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *