Իտալիայում նոր կոնվերտոպլան են պատրաստել

Իտալա-բրիտանական AgustaWestland ընկերությունը նախագծել է նոր կոնվերտոպլան, որը աշխարհում երկրորդ նմանատիպ սարքն է։ Նոր կոնվերտոպլանը ստացել է AW-609 անվանումը ու ներկայում փորձարկումների փուլում է։

Նոր կոնվերտոպլանների մինչև հիմա պատրաստված երկու փորձնական օրինակներն ընդհանուր առմամբ արդեն կատարել են շուրջ 1000 ժամվա փորձնական թռիչք, իսկ HeliExpo-2014 ավիացուցահանդեսի ժամանակ դրանցից մեկը ցուցադրական թռիչք է կատարել։

Եվրոպական AW-609 կոնվերտոպլանը

Եվրոպական AW-609 կոնվերտոպլանը

Նոր կոնվերտոպլանի սարքավորումները նման են ուղղաթիռների սարքավորումներին, ինչի շնորհիվ օդաչուները արագ կհարմարվեն նոր սարքին։

Արտադրող ընկերությունը մտադիր է մինչև 2017-ը ավարտել փաստաթղթային աշխատանքները ու հենց 2017-ին սկսել սարքի արտադրությունը։ Ենթադրվում է, որ նոր կոնվերտոպլանները կօգտագործվեն սահմանային հատվածներում թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարում, ինչպես նաև փրկարարական ու բեռնափոխադրման աշխատանքներ կատարելիս։

Կոնվերտոպլանը օդաչուավոր թռչող սարք է, որի պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։

Այս հանգամանքը թռչող սարքին թույլ է տալիս արագ թռչել ինքնաթիռային ռեժիմով ու դեսանտ կամ տեխնիկա իջեցնել ինքնաթիռների համար անհասանելի տեղերում ուղղաթիռային ռեժիմի շնորհիվ։

AW-609 կոնվերտոպլանը երկրորդ նմանատիպ սարքն է այս դասում, մինչ նրա նախագծումը կար միայն մեկ տեսակի կոնվերտոպլան՝ V-22 Osprey-ն, որը նախագծվել է ԱՄՆ-ում։

One response to “Իտալիայում նոր կոնվերտոպլան են պատրաստել

  1. Pingback: Եվրոպական կոնվերտոպլաններն արդեն 1000 ժամ թռիչք են կատարել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *