Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի մի մասը կարող է մտնել ՌԴ սևծովյան նավատորմի մեջ

Ուկրաինական 3 նավեր՝ այդ թվում Դոնբաս կառավարման նավը, Կրեմենեց փրկարարական քարշակ-նավն ու Բորշիվ հակահրդեհային կատերը, Ուկրաինայի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) դրոշի փոխարեն առավոտյան բարձրացրել են Ռուսաստանի ռազմածովային ուժերի անդրեևյան դրոշը։

Ղրիմյան 3 նավեր բարձրացրել են ՌԴ ՌԾՈւ դրոշը

Ղրիմյան 3 նավեր բարձրացրել են ՌԴ ՌԾՈւ դրոշը

Ենթադրվում է, որ այս նավերը կարող են մտնել ՌԴ ՌԾՈւ սևծովյան նավատորմի կազմի մեջ։ Ռուսաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ, ՌԴ սևծովյան նավատորմի նախկին հրամանատար Վլադիմիր Կոմոյեդովը հայտնել է, որ ներկայում Ղրիմում է Ուկրաինայի ամբողջ նավատորմի 40 նավերից 20-ը։ Ղրիմի հանրաքվեից հետո այդ 20 նավերը կարող են մտնել նախ Ղրիմի՝ որպես անկախ պետության զինված ուժերի, այնուհետ՝ Ռուսաստանի սևծովյան նավատորմի կազմի մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում՝ քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում» հարցին։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում է՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

«Դոնբաս» կառավարման նավը ՌԴ ՌԾՈւ դրոշով

«Դոնբաս» կառավարման նավը ՌԴ ՌԾՈւ դրոշով

«Բորշիվ» հակահրդեհային կատերը ՌԴ ՌԾՈւ դրոշով

«Բորշիվ» հակահրդեհային կատերը ՌԴ ՌԾՈւ դրոշով

«Կրեմենեց» փրկարարական քարշակ-նավը ՌԴ ՌԾՈւ դրոշով

«Կրեմենեց» փրկարարական քարշակ-նավը ՌԴ ՌԾՈւ դրոշով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *