Boeing-ը կշարունակի սպասարկել Ավստրալիայի հեռավոր հայտնաբերման ինքնաթիռները

Boeing ավիաշինական հսկայի ավստրալական մասնաճյուղը երկարաձգել է այդ երկրի ռազմաօդային ուժերի հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման E-7A Wedgetail ինքնաթիռների սպասարկման պայմանագիրը։ Գործարքը, որը կնքվել է Ավստրալիայի կառավարության հետ, գնահատվում է շուրջ 820 միլիոն ամերիկյան դոլար։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման E-7A-Wedgetai ինքնաթիռ. Ավստրալիայի ՌՕՈւ

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման E-7A-Wedgetai ինքնաթիռ. Ավստրալիայի ՌՕՈւ

E-7A Wedgetail ինքնաթիռների սպասարկման պայմանագիրը կնքվել էր 2010-ին՝ 5 տարի ժամկետով, իսկ այժմ այն երկարաձգվեց մինչև 2019 թվականը։ Համաձայն ձեռքբերված պայմանավորվածության՝ Boeing ընկերությունը պետք է իրականացնի ինչպես ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը, այնպես էլ մատակարարի անհրաժեշտ պահեստամասեր և այլ բաղադրիչներ։
Նշենք, որ ներկայումս Ավստրալիայի ռազմաօդային ուժերի կազմում առկա է հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման E-7A Wedgetail թվով 6 ինքնաթիռ, որոնք այդ երկիրը գնել է 2000 թվականին։
Հավելենք, որ հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման E-7A Wedgetail-ը կառուցված է Boeing 737-700 կոմերցիոն ինքնաթիռի հիման վրա։ Այն միաժամանակ կարող է հայտնաբերել և հսկողության տակ պահել մինչև 180 օդային թիրախ, ինչպես նաև ուղղորդել սեփական օդուժի թվով 24 ինքնաթիռի թռիչքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *